Անգլիայի Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի վերջին խաղում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Էվերտոնին»։
Հանդիպման 24-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Լո Չելսոյի հարվածից հետո գնդակը սեփական դարպասն ուղարկեց Մայքլ Քինը։
Այս խաղից առաջ լոնդոնցիները իրենց ակտիվում ունեն 48 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը։ «Էվերտոնը» 44 միավորով 11-րդն է։