Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) և Լա Լիգան հայտարարել են 2019/20 մրցաշրջանի Իսպանիայի առաջնության վերջին երկու տուրերի հանդիպումների օրացույցը:
Լա Լիգայի 37-րդ տուրի հանդիպումները կկայանան հուլիսի 16-ին, իսկ 38-րդ տուրի խաղերը կկայանան հուլիսի 19-ին: Բոլոր հանդիպումները կկայանան միևնույն ժամին:
Սեգունդայի 41-րդ տուրի հանդիպումները կկայանան հուլիսի 17-ին, 42-րդ տուրի հանդիպումները՝ հուլիսի 20-ին: