«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրանկ Լեմպարդը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Նգոլո Կանտեն չի մասնակցի ԱՊԼ հաջորդ տուրում կայանալիք «Կրիստալ Փելասի» հետ հանդիպմանը:
«Կանտեն չի մասնակցի հաջորդ խաղին: Նա վնասվածք ունի, որի վերականգնման համար մոտ մեկ շաբաթ կպահանջվի»,-ասել է Լեմպարդը:
«Կրիստալ Փելաս»- «Չելսի» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին: