«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Ա սերիայի 30-րդ տուրի «Տորինոյի» դեմ խաղում (4-1) դարձավ գոլի հեղինակ։ Պորտուգալացի ֆուտբոլիստը երկար դադարից հետո տուգանային հարվածից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը։
35-ամյա հարձակվողին այս փաստը շատ է ուրախացրել։ Հանդիպումից հետո Ռոնալդուն Twitter-ում լուսանկար է հրապարակել՝ գրելով․
«Սիրում եմ այս զգացողությունը»։
I love this feeling 😉💪🏼 pic.twitter.com/Aj6uHZfUjF
— Cristiano Ronaldo (@Cristiano) July 4, 2020