«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը չի ընդգրկի թիմի՝ «Ատլետիկի» հետ խաղի հայտացուցակում: Այս մասին հայտնում է AS-ը:
Բելգիացին բաց է թողել թիմի վերջին մարզումը, ու «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշել է նրան չընդգրկել վաղվա խաղի հայտացուցակում:
Մարզմանը չեն մասնակցել նաև պաշտպաններ Ռաֆայել Վառանն ու Նաչո Ֆերնանդեսը:
«Ատլետիկ»-«Ռեալ Մադրիդ» հանդիպումը կկայանա վաղը՝ հուլիսի 5-ին, և կմեկնարկի ժամը 16:00-ին: