Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է այն կանոնի մասին, համաձայն որի անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնության համար մեդալ են ստանում միայն այն ֆուտբոլիստները, որոնք մրցաշրջանի ընթացքում ավելի քան 5 խաղ են անցկացրել:
Այսպիսով, «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Հարվի Էլիոթը, Նեկո Ուիլյամսն ու Կերտիս Ջոնսը պետք է առանց անհատական մրցանակների մնան, քանի որ երեքն էլ մրցաշրջանի ընթացքում ընդամենը 2-ական խաղ են անցկացրել:
«Լավ կլիներ, որ լիգան փոխեր այս կանոնն ու այնպես աներ, որ ֆուտբոլիստը մեդալ ստանա, եթե գոնե մեկ խաղի մասնակցել է:
Եթե մարդիկ չեն հասկանում, թե կոլեկտիվը որքան կարևոր է առաջնությունում հաղթելու համար, ապա չեմ կարող նրանց ոչնչով օգնել: Նույնիսկ եթե ֆուտբոլիստը ոչ մի խաղի չի մասնակցել, պետք է մեդալ ստանա: Եթե դու երկրորդ դարպասապահն ես ու ավելի քիչ խաղերի ես մասնակցել, պետք է մեդալ ստանաս:
Նրանք արժանի են մեդալի ու այն կստանան՝ եթե ոչ ԱՊԼ-ի, ապա իմ կողմից»,- Լիվերպուլի խոսքերն է փոխանցում Goal-ը: