Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ մտադիր չէ մարզչական կարիերան շարունակել մինչև խոր ծերություն.
«Արդյոք կմարզե՞մ մինչև 70 տարեկանը. այդ տարիքում ինձ չեմ տեսնում այս մասնագիտությունում: Երբ 33 տարեկանում դարձա մարզիչ, ինձ 25 տարի տվեցի աշխատանքի համար: 7.5 տարի անցկացրել եմ «Մայնցում», 7 տարի՝ Դորտմունդի «Բորուսիայում», իսկ 2024 թվականին, երբ կավարտվի իմ գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, մարզչական ստաժս ավելի քան 23 տարի կկազմի: Դրանից հետո ոչ մի ծրագիր չունեմ»,- մասնագետի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
«Լիվերպուլը» 32 խաղից հետո 86 միավոր է վաստակել ու գլխավորում է անգլիական Պրեմիեր-լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ժամանակից շուտ ապահովելով Անգլիայի չեմպիոնությունը: