«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան մտադիր է մնալ ակումբում: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Ըստ աղբյուրի, 27-ամյա ֆրանսիացին ցանկանում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ նրա տրամադրությունը մասնակիորեն փոխվել է գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերի հետ հիանալի հարաբերությունների պատճառով:
«Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պոգբայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը: Պայմանագրում առկա է ևս մեկ մրցաշրջանի երկարաձգման տարբերակ, որը ակումբը կարող է ակտիվացնել:
Այս մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել է 4 գոլային փոխանցում: