«Բարսելոնայի» նախկին նախագահ Սանդրո Ռոսելը խոսել է Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու մասին։
««Բարսելոնային» դժվար է լինելու առանց Մեսսիի։ Այդ ժամանակ պետք կլինի փոխել բոլոր գաղափարները կապված խաղի համակարգի, ինչպես նաև ակումբի ներքին գործունեության համատեքստում՝ ներառյալ մարկեթինգը։
Ես հույս ունեմ, որ Մեսսին կմնա երկար ժամանակ, բայց եթե նա հեռանա, բարդ է լինելու ստանալ այլ Մեսսիի, որովհետև նա պարզապես գոյություն չունի»,-Ռոսելի խոսքն է մեջբերում ESPN-ը։
Հիշեցնենք, որ այսօր տարածված լուրերի համաձայն՝ Մեսսին կարող է հեռանալ կատալոնական ակումբից 2021 թվականին։