Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Պորտուգալիայի Գավաթի եզրափակիչ «Բենֆիկա»- «Պորտու» խաղը կկայանա օգոստոսի 1-ին։
Խաղը կկայանա Կոիմբրեում՝ առանց հանդիսականների։ Հիշեցնենք, որ ըստ նախնական ծրագրերի խաղը պիտի կայանար մայիսի 24-ին, բայց հետձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան նաև հաղորդել է, որ երկրի Սուպերգավաթի խաղը, որտեղ կրկին պիտի հանդիպեին «Բենֆիկան» ու «Պորտուն», չեղարկվել է։