Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 32-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմը» ընդունել էր «Չելսիին»։ Խաղն ավարտվել էր տանտերերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Պարտվողներից դուբլ ձևակերպեց Վիլիան: Ըստ Squawka-ի, 31-ամյա բրազիլացին, ով, ամենայն հավանականությամբ, մրցաշրջանի ավարտին կլքի «Չելսին», Պրեմիեր լիգայի պատմության մեջ առաջին խաղացողն է, ում հաջողվել է գոլ խփել օրացուցային տարվա յուրաքանչյուր ամսում:
Վիլիանը նաև առաջին ֆուտբոլիստն է վերջին 4 մրցաշրջանների ընթացքում, ով մեկ հանդիպման ժմանակ գոլերի հեղինակ է դարձել և՛ 11-մետրանոց տուգանային հարվածով, և՛ ստանդարտ իրացնելով։