Իտալական Ա սերիայի 29-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:2 հաշվով ավարտեց հանդիպումը հետնապահ «Սպալի» հետ:
Առաջին խաղակեսում հյուրերը երկու գնդակ խփեցին, իսկ խաղակեսի վերջնամասում մնացին 10 հոգով: Երկորրդ խաղակեսն անցավ ռոսսոներիներ բացահայտ առավելությամբ: 79-րդ րոպեին Ռաֆայել Լեաոն կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 94-րդ րոպեին «Սպալի» պաշտպանի ինքնագոլի արդյունքում հաշիվը հավասարվեց:
Այս խաղից հետո «Միլանը» 43 միավորով 7-րդն է: «Սպալը» 19 միավորով նախավերջին տեղում է:
Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները.
«Ֆիորենտինա»-«Սասուոլո»՝ 1:3
«Լեչչե»-«Սամպդորիա»՝ 1:2
«Վերոնա»-«Պարմա»՝ 1:3