Երևանի ԲԿՄԱ-ի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հուլիսի 2-ին նշանակված ԲԿՄԱ – ՖԱ «Սևան» հանդիպումը չի կայանալու։
Աղբոյւրի համաձայն, ՀՖՖ կարգապահական և Էթիկայի կանոնակարգի
31-րդ հոդվածի 16-րդ կետի համաձայն` «Սևան» թիմը հեռացվել է ՀՀ Առաջին խմբի առաջնությունից։
Հիշեցնենք, որ այսօր կայացած ՀՖՖ կարգապահական և էթիկայի կոմիտեի նիստում «Սևանին» գրանցվել էր տեխնիական պարտություն «Արարատ-2»-ի հետ խաղում որակազրկված ֆուտբոլիստ հայտավորելու համար:
ՀՖՖ կանոնդարության համաձայն առաջնության ընթացքում 3 տեխնիկական պարտություն ստանալու դեպքում թիմը հեռացվում է առաջնությունից, սակայն ՀՖՖ-ն այս մասին դեռևս հայտարարությամբ հանդես չի եկել: