«Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը դուրս է մնացել «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրի հանդիպման հայտացուցակից։
Real Madrid TV-ի հաղորդավար Արանկա Ռոդրիգեսը Twitter-ի իր էջում հայտնել է, թե որն է բելգիացու բացակայության պատճառը։ Ռոդրիգեսի խոսքով՝ Ազարը վնասվածք չունի։ Զիդանը պարզապես նրան հանգստանալու հնարավորություն է տվել «Աթլետիկի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ։
«Ռեալ Մադրիդ» — «Խետաֆե» հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին՝ Երևանի ժամանակով 23։55-ին։
«Արքայական» ակումբի հայտացուցակին այդ հանդիպման համար կարող եք ծանոթանալ այստեղ։