VBET Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին` ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Հանդիպման սկիզբը՝ 19։00-ին։
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ եզրափակչում առաջին անգամ կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» և Հայաստանի առաջնության նորեկ «Նոան»։ Եզրափակչի հետ կապված այլ մանրամասները կհայտնենք հաջորդիվ: