«Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հնարավորություն էր ստացել վերադառնալու իր աշխատանքին։
Ինչպես հաղորդում է Football Italia-ն՝ այսօր՝ հունիսի 30-ին, մասնագետի պայմանագիրը թուրինյան ակումբի հետ պաշտոնապես ավարտվեց։ Բյանկոներիներն իրենց հերթին ազատվեցին մասնագետին տարեկան 7 մլն եվրոյի չափով աշխատավարձ տալու պարտավորություններից։
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019 թվականներին։ Նրա գլխավորությամբ թիմը 5 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 4 անգամ նվաճել երկրի գավաթը, իսկ 2 անգամ սուպերգավաթը։ Նախորդ տարի «Յուվեում» Ալեգրիին փոխարինեց Մաուրիցիո Սարին։
Կարիերայի ընթացքում նա նաև մարզել է «Միլանը», «Կալյարին», «Սասուոլոն», «Ուդինեզեն» ու մի շարք այլ իտալական թիմեր։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ալեգրիի ծառայություններով հետաքրքրված են ՄՅՈՒ-ն, ՊՍԺ-ն ու «Նյուքասլը»։