Լոնդոնի «Արսենալը» 30-րդ անգամ դուրս եկավ Անգլիայի Գավաթի կիսաեզրափակիչ՝ կրկնելով ՄՅՈՒ-ի նվաճումը։ Քառորդ եզրափակչում «զինագործները» 2-1 հաշվով հաղթեցին «Շեֆիլդ Յունայթեդին»։
Կիսաեզրափակիչների թվով 3-րդ տեղում «Էվերթոնն» է (26), 4-րդ տեղում՝ «Լիվերպուլը» (24):
Անգլիայի գործող գավաթակիրը «Մանչեսթեր Սիթին» է, որը նախորդ խաղարկության եզրափակչում հաղթեց «Ուոթֆորդին»։
«Արսենալը» Անգլիայի Գավաթը նվաճել է 13 անգամ, ինչը ռեկորդային թիվ է։ Երկրորդ տեղում ՄՅՈՒ-ն է (12), ապա «Չելսին» ու «Տոտենհեմը» (8-ական անգամ)։