Ըստ լրագրող Նիկոլո Շիրայի, «Ռոմայի» կիսապաշտպան Խավիեր Պաստորեն դարձել է MLS երկու ակումբների տրանսֆերային թիրախ:
Ըստ աղբյուրի, 31-ամյա արգենտինացուն ցանկանում են ձեռք բերել Ինտեր Մայամին և Լոս Անջելես Գելաքսիին: Տրանսֆերը կարող է իրականացվել առաջիկա շաբաթների ընթացքում: Նշվում է նաև, որ վերջերս Պաստորեն մերժել է Չինաստանից ֆինանսապես շահավետ երկու առաջարկ:
«Ռոման» պատրաստ է վաճառել Խավիերին 10 միլիոն եվրոյով: