ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Խավյեր Պաստորեն, որն այժմ հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, պատմել է, թե ինչպես է փարիզյան ակումբը ցանկացել ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին.
«ՊՍԺ-ն միշտ ցանկանում էր Մեսսիին, ամեն տարի: Բայց նրանք գիտեին, որ նրան շատ դժվար կլինի ստանալը: Չնայած դրան, ցանկությունը երբեք չի մարել: Նրանք ինձ կատակով խնդրում էին համոզել Լեոյին, ինչպես դա եղավ Դի Մարիայի դեպքում: Ես Անխելին պատմում էի, թե որքան լավ է Փարիզում ապրելը, թե որքան լավ թիմ ունենք մենք, ու նա արդյունքում տեղափոխվեց մեր թիմ»,- արգենտինացւո խոսքերն է փոխանցում AS-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, ՊՍԺ-ն Մեսսիին 3-տարվա պայմանագիր է առաջարկել, որից արգենտինացին չի կարողանա հրաժարվել: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ավարտվում է այս ամառ: