Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում Երևանի «Արարատը» սեփական հարկի տակ ընդունել է Գյումրիի «Շիրակին»։
Հանդիպման 24-րդ րոպեին Զավեն Բադոյանն առաջ է մղել տանտերերին: Երկու րոպե անց Ժիրայր Մարգարյանը խփել է պատասխան գոլը: Երկրորդ խաղակեսի սկբնամասում ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեն առաջ մղեց հյուրերին խփելով իր 20-րդ գնդակն առաջնությունում:
























































