Սիրիական «Ալ Իտիհադ Հալեպ» ակումբի ֆուտբոլիստ Մոհամեդ Ֆադի Բեկոն հետաքրքիր հարցազրույց է տվել տեղի ռադիոհաղորդումներից մեկի ընթացքում:
«29 տարեկան եմ և չեմ կարող ասել, որ շատ բանի եմ հասել իմ կարիերայում: Դեռ փոքր տարիքում մարզիչներն ասում էին, որ առանձնապես տաղանդավոր չեմ, բայց շատ էի ուզում ֆուտբոլիստ դառնալ:
Երբեմն ասում են, որ քրտնաջան մարզումները տալիս են սպասված արդյունքը: Միգուցե, բայց ինձ մոտ չստացվեց:
Բոլորից շատ էի մարզվում, բայց տաղանդի լիակատար բացակայությունն ասեց իր վերջնական խոսքը:
Չգիտեմ էլ, թե ինչու եմ դեռ խաղում: Միգուցե, ընտանիքիս քաղցած չթողնելու համար:
Ընկերներս կատակում են. «դու ֆուտբոլիստ չես, դու բրենդ ես» (Beko կենցաղային տեխնիկայի ընկերության օրինակով ),- ասել է Բեկոն:
























































