Կատալոնական «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ թիմի վետերանները պետք է ամբողջ պատասխանատվությունը վերցնեն իրենց վրա, հաղորդում է Goal-ը:
«Փորձառու ֆուտբոլիստներն անչափ կարևոր են այս ակումբի համար: Նրանք պետք է ղեկավարեն թիմի խաղը և արդյունք ապահովեն:
Նրանք են ակումբի շարժիչ ուժը: Երիտասարդներին չի կարելի միայնակ թողնել:
Ոմանք ասում են ՝ «Բարսելոնայում» շատ են 30-անց ֆուտբոլիստները, բայց դա խնդիր չէ»,- ասել է Ռիվալդոն:
Հիշեցնենք, որ Ռիվալդոն խորհուրդ է տվել կատալոնական ակումբին վերադարձնել Նեյմարին: