Ավստրալիան և Նոր Զելանդիան միասին կընդունեն 2023 թվականի կանանց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։
ՖԻՖԱ-ի շտաբ բնակարանում՝ շվեյցարական Ցյուրիխում տեղի ունեցած հատուկ նիստի ընթացքը, որտեղ որոշվել է հաղթողը, հեռարձակել է երկու երկրներում և հազարավոր ֆուտբոլի երկրպագուներ առիթը բաց չէին թողել դուրս գալու ու հետևելու դրա ընթացքին։ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի համատեղ հայտը ճանաչվել է լավագույն ընտրությունը։ Կանանց ֆուտբոլի աշխարհի 9-րդ առաջնությանը նախատեսվում է, որ կմասնակցեն 32 հավաքականներ։ Հստակ օրերը դեռևս հայտնի չեն, սակայն ֆուտբոլային հանդիպումները տեղի են ունենալու 2023 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին։ Սիդնեյի աշխարհահռչակ Օպերային թատրոնի հարևանությամբ այս առիթով ողջույնի խոսք է ասել նաև Նոր Հարավային Ուելս նահանգի հայազգի վարչապետ Գլադիս Բերեջիկլյանը.
«Մենք ունենք աշխարհի լավագույն ենթակառուցվածքներից մեկը։ Մեզ մոտ են խաղում նաև լավագույն խաղացողներից շատերը, ունենք լավ ակումբներ ու այդ միջոցառումը հիանալի հնարավորություն է ցույց տալու, թե ինչպես կարող ենք մենք լավագույնս ընդունել նման մասշտաբի մարզական միջոցառում՝ նպաստելով, որ մարդիկ դառնան ավելի մտերիմ։ Դա հատուկ է մեզ՝ ավստրալացիներիս ու նորզելանդացիներին։ Սա նման լավագույն առիթն է ի ցույց դնելու մեր միավորող ջիղը՝ հանուն սպորտի ու հատկապես կանանց ֆուտբոլի»,-ասել է Բերեջիկյանը:
























































