«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը մեկնաբանել է «կարմիրների»՝ ժամանակից շուտ չեմպիոն դառնալը։
«Ստիպված էինք 13 շաբաթ սպասել, դրանք 13 երկար ու անորոշ շաբաթներ էին, բայց մեր երկրպագուներից շատերը սպասման 30 տարիներ էին անցկացրել, այնպես որ սա կարճ ժամանակ էր, եթե նրանց հետ համեմատենք։ Հույս ունեմ՝ նրանք այս գիշեր բավականություն կստանան, ինչպես մենք։
Դեռ փորձում ենք մարզչին համոզել, որ մեզ երկու հանգստյան օր տա։ Մի քիչ էլ գարեջուր նրա համար, ու մենք կստանանք հանգստյան օրերը։ Նրա համար հիմա էլ լավ է, բայց կարծում եմ, գուցե, մի քիչ էլ գարեջուր լցնենք նրան, որ հանգիստ ստանանք»,- Ռոբերտսոնի խոսքերն է փոխանցում BBC-ն։