Լոնդոնի «Ֆուլհեմի» և ԱՄՆ ազգային հավաքականի ձախ եզրային պաշտպան Էնթոնի Ռոբինսոնը կարիերան կարող է շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջատար ակումբներից մեկում։ Այս մասին հայտնում է Teamtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա պաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»: «Կարմիրները» Ռոբինսոնին դիտարկում են որպես այլընտրանք Էնդրյու Ռոբերտսոնին, որը, ըստ շրջանառվող լուրերի, հնարավոր է տեղափոխվի Լոնդոնի «Տոտենհեմ»։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
Ռոբինսոնի գործող պայմանագրի ժամկետը «Ֆուլհեմի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը։
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ամերիկացի պաշտպանը մասնակցել է 11 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով (գոլ կամ գոլային փոխանցում) աչքի չի ընկել։




























































