«Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը, որը թիմը գլխավորել է 2004-2010 թվականներին, մեկնաբանել է մերսիսայդցիների հաղթանակն ԱՊԼ-ում։
«Շնորհավորանքներս «Լիվերպուլին», 30 տարի անց երազանքն իրականացավ։ Շատ ուրախ եմ բոլոր «կարմիրների» համար։ You’ll never walk alone»,- գրել է Բենիտեսը թվիթերյան իր էջում։
Հիշեցնենք, որ ԱՊԼ 31-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» պարտվեց «Չելսիին», ինչի շնորհիվ Կլոպի սաները ժամանակից շուտ չեմպիոն հռչակվեցին։
Սա վերջին 30 տարիների ընթացքում «Լիվերպուլի» առաջին տիտղոսն էր ԱՊԼ-ում։ Վերջին անգամ ակումբը երկրի չեմպիոն դարձել էր 1990 թվականին։