Ա սերիայի ղեակավարությունը պատժել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին և պաշտպան Միլան Շկրինիարին առաջնության 27-րդ տուրի «Սասուոլոյի» դեմ խաղում (3-3) ցուցաբերած վարքի համար։
Ա սերիայի պաշտոնական կայքի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Կոնտեի համար «Սասուոլոյի» դեմ խաղում ստացած դեղին քարտը արդեն 5-րդն էր ընթացիկ մրցաշրջանում։ Իտալացի մասնագետը բաց է թողնելու 28-րդ տուրի «Պարմայի» դեմ խաղը։
Ինչ վերաբերում է Շկրինիարին, ապա սլովենացի խաղացողը որակազրկվել է երեք խաղով։ «Սասուոլոյի» դեմ նա հեռացվել էր դաշտից ու դրանից հետո նաև վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել մրցավարի հասցեին։ Բացի դրանից Շկրինիարը նաև 10 հազար եվրոյով է տուգանվել։ «Պարմայի» դեմ խաղից բացի Շկրինիարը բաց կթողնի «Բրեշիայի» և «Բոլոնիայի» դեմ հանդիպումները։