Ռուսական «Օրենբուրգն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ ակումբի 6 ֆուտբոլիստի և 2 աշխատակցի՝ Covid-19-ի թեստերի պատասխանները դրական են:
Նշվում է, որ մինչև ՌՖՊԼ-ի 23-րդ տուրը նրանց թեստերը բացասական են եղել ու նրանք բոլորը մեկնել են «Լոկոմոտիվի» հետ խաղին: Այդուհանդերձ, «Լոկոմոտիվից» հայտնել են, որ իրենց ակումբում վարակման դեպքեր չեն գրանցվել:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակման դեպքեր էին գրանցվել «Ռոստովում», Մոսկվայի «Դինամոյում», և, ԶԼՄ-ների տեղեկություններով, «Ուֆայում»:
Հիշեցնենք ՝ COVID-19-ի համավարակի պատճառով Ռուսաստանի ընթացիկ առաջնությունը դադարեցվել էր մարտին ու վերսկսվեց հունիսի 17-ին: