«Կրասնոդարի» ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 14-րդ տուրում «Օրենբուրգի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակն արժանի է անվանել։
Հանդիպումը կայացել է այսօր՝ նոյեմբերի 3-ին։ Սպերցյանը ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստը՝ 79-րդ րոպեին տուգանայինից գեղեցիկ գոլի հեղինակ դառնալով։
— Գո՞հ ես այսօրվա խաղից․ գեղեցիկ գոլ խփեցիր։
— Իհարկե, ես գոհ եմ։ Մեզ համար սա շատ կարևոր հաղթանակ էր։ Շարժվում ենք առաջ։
— Ի՞նչ ասեց ձեզ մարզիչն ընդմիջման ժամանակ։ Դրանից հետո «Կրասնոդարը» սկսել էր իշխել երկրորդ խաղակեսում և երեք գոլ խփել։
— Կարելի է ասել, որ «Կրասնոդարի» համար առաջին խաղակեսը չստացվեց։ Մենք քիչ էինք շարժվում, անցումներն այնքան էլ չէին ստացվում։ Ընդմիջմանը մեզ ասացին այդ մասին։ Մենք շտկեցինք դա, երկրորդ խաղակեսն ավելի լավ անցկացրինք և արժանի հաղթանակ տարանք։
— Արդյո՞ք քո և Կորդոբայի միջև կա մրցակցություն՝ ՌՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի տիտղոսների քանակի համար։
– Ինձ համար դա ամենակարևորը չէ, այդ պատճառով հանգիստ եմ մոտենում այդ հարցին (ժպտում է)։ Բոլոր տղաներն էլ լավ խաղացին։ Անհավանական աջակցություն ունեինք, ուստի չէինք կարող այլ կերպ խաղալ, – ասել է Սպերցյանը Матч ТВ-ի եթերում։