ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տակեֆուսե Կուբոյի նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է AS-ը։
Աղբյուրի տվյալներով՝ Կուբոյին ՊՍԺ-ում ուզում է տեսնել ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոն։ Ընդ որում, «Ռեալը» կտրականապես հրաժարվել է վաճառել խաղացողին, որի հրաժարագինը պայմանագրի համաձայն կազմում է 250 մլն եվրո։ Ինքը՝ ֆուտբոլիստը հետաքրքրված չէ ակումբը փոխելով։
19-ամյա Կուբոն «Բարսելոնայի» սան է։ «Ռեալ» տեղափոխվել է 2019-ի ամռանը «Տոկիոյից»՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Ընթացիկ մրցաշրջանում ճապոնացի կիսապաշտպանը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Մալյորկայում»։ Իսպանիայի առաջնության 27 խաղում Կուբոն դարձել է 3 գոլի ու 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ «Ռեալի» հետ պայմանագիրն ավարտվում է 2024-ի ամռանը։