Ռուսական «Լոկոմոտիվը» որոշում է կայացրել թիմի ֆուտբոլիստներին ու մարզչական շտաբին տեղափոխել ակումբի մարզաբազա, որտեղ նրանք կպահպանեն ինքնամեկուսացման կանոնները, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Մոսկովյան ակումբը դիմել է այդ քայլին, քանի որ ՌՊԼ-ի մի քանի ակումբներում կորոնավիրուսի համավարակի սրացում կա:
Հիշեցնենք, որ հաջորդ հանդիպումը «Լոկոմոտիվը» կանցկացնի հունիսի 27-ին ՝ մրցելով «Ռուբինի» հետ: