«Միլանի», «Ռոմայի», ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժերեմի Մենեսը կարիերան կշարունակի «Ռեջինայում»:
Սերիա Բ-ն ներկայացնողակումբը հայտարարել է ֆրանսիացի հարձակվողի հետ եռամյա պայմանագիր կնքելու մասին:
Մենեսի վերջին ակումբը Լիգա-2-ը ներկայացնող «Փարիզն» էր, որից նա հեռացավ հունիսի սկզբին: 33-ամյա ֆուտբոլիստը նախկինում խաղացել է նաև «Մոնակոյի», «Բորդոյի», «Սոչոյի», «Ամերիկայի» և «Անթալիասպորի» կազմում: