Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Պեդրո Ռոդրիգեսը որոշել է մրցաշրջանն ավարտել «Չելսիի» կազմում:
Հունիսի 23-ը վերջին օրն էր այն պայմանագրերի հնարավոր երկարաձգման գործում, որոնց ժամկետը լրանում էր հունիսի 30-ին: Ի սկզբանե, Պեդրոն, հնարավոր վնասվածքներից խուսափելու համար, որոշել էր չմնալ «Չելսիի» կազմում մինչ մրցաշրջանի ավարտը, սակայն այսօր հայտնի դարձավ, որ իսպանացին մտքափոխվել է ու մրցաշրջանը կավարտի լոնդոնյան թիմի կազմում, որից հետո կմեկնի Հռոմ:
32-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում անցկացրած 18 խաղում դարձել է 2 գոլի ու 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: