Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը և կիսապաշտպան Էդեն Ազարը վնասվածքներ չունեն։
Cope-ի տեղեկություններով՝ թե՛ Ազարը, թե՛ Ռամոսը կարող են խաղալ «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 31-րդ տուրի խաղում։
Սակայն կա հավանականություն, որ Զինեդին Զիդանը չդիմի ռիսկի և առաջիկա տուրում հանգստանալու հնարավորություն տա այս երկու ֆուտբոլիստներին։
Հիշեցնենք, որ Ռամոսը ծնկի թեթև վնասվածք էր «Ռեալ Սոսիեդադի» դեմ արտագնա խաղում, իսկ Ազարը երեկ չէր մարզվել ընդհանուր խմբի հետ։