«Ռեալը» դժգոհ է Լա լիգայի առաջիկա խաղացանկից, հաղորդում է AS-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբում համարում են, որ անարդար է Լա լիգայի 33-րդ և 34-րդ տուրերի խաղացանկը։
33-րդ տուրում «Բարսելոնան» մրցելու է «Աթլետիկոյի» հետ հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 23։55-ին։ Իսկ «Ռեալը» խաղալու է հուլիսի 2-ին՝ ԵԺ-ով 23։55-ին։
34-րդ տուրում «Ռեալը» «Բարսելոնայից» շուտ է խաղալու։ Մադրիդյան թիմը մրցելու է «Աթլետիկի» հետ հուլիսի 5-ին՝ 16։00-ին, իսկ «Բարսելոնան» հյուրընկալվելու է «Վիլյառեալին» նույն օրը՝ 23։55-ին։
«Ռեալը» դժգոհ է այն փաստից, որ իրենք երկու տուրերի ընթացքում 62 ժամ են հանգստանալու, իսկ «Բարսելոնան»՝ 118։