«Այաքսը» պաշտոնապես հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Նիդերլանդական ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել Մարտեն Ստեկելենբուրգի հետ:
Դարպասապահի պայմանագիրն ավարտվել է «Էվերտոնի» հետ, և Մարտենն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով կվերադառնա «Այաքս»: Ստեկելենբուրգը «Էվերտոնի» հետ մինչ ընթացիկ մրցաշրջանի ավարտը կարճաժամկետ պայմանագիր է կնքել, որի ավարտից հետո կմեկնի Նիդերլանդներ:
Ստեկելենբուրգն «Այաքսի» սան է: Դարպասապահը թիմում է 1997 թ-ից: Գլխավոր թիմում նա եղել է 2002-ից 2011 թթ-ին:
























































