Ռուսական «Զենիթի» բրազիլացի հարձակվող Մալկոմը ԲԿՄԱ-ի դեմ խաղում ենթարկվել է ռասիստական վիրավորանքների (4-0), տեղեկացնում է Lenta.ru-ն:
Նա այդ հանդիպման ընթացքում դարձել է 2 գոլի հեղինակ, որոնցից մեկը նշելու ընթացքում մոտեցել է ԲԿՄԱ-ի երկրպագուներով լի տրիբունային և լսել իրեն ուղղված ռասիստական վանկարկումները:
Մալկոմը ցայրացել է այդ ամենից, բայց նրա խաղընկերները հանգստացրել են բրազիլացուն:
«Զենիթը» վաստակեց 53 միավոր և ամրապնդվեց առաջատարի դիրքում: ԲԿՄԱ-ն 36 միավորով մնաց 5-րդ տեղում: