Բելառուսի ներքին առաջնության 14-րդ տուրում «Սլուցկը» սեփական հարկի տակ ընդունում է Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Գեղամ Ղադիմյանի «Նեմանին»:
«Նեմանը» 13-րդ տուրից հետո 20 միավորով 6-րդ տեղում է: Հաղթանակը Ղադիմյանի թիմին հնարավորություն կտա ավելի վեր բարձրանալ մրցաշարային աղյուսակում: «Սլուցկը» 18 միավորով 10-րդ տեղում է:
Հայ հարձակվողը խփած 7 գոլով առաջնության լավագույն ռմբարկուների ցանկում «Էներգետիկի» հարձակվող Ջախշիբաևի հետ կիսում է առաջին տեղը:
Այս խաղում Գեղամ Ղադիմյանի «Նեմանի» մեկնարկային կազմում է:
Խաղի ուղիղ հեռարձումը՝ այստեղ:
























































