Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբան Instagram-ի իր էջում հրապարակել է լուսանկար՝ նվիրված Ռուսաստանի Պրեմիեր լիգայի «Սոչի»-«Ռոստով» 23-րդ տուրի խաղին:
Հիշեցնենք, որ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Ակումբի 42 ներկայացուցիչ (մարզիչներ, անձնակազմ, ֆուտբոլիստներ) գտնվում են երկշաբաթյա կարանտինում, այդ թվում՝ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։
«Սոչիի» հետ խաղին հանդես կգա «Ռոստովի» երիտասարդական թիմը։
Ավելի վաղ ՌՖՄ-ն առաջարկել է հանդիպումը հետաձգել և այն խաղարկել հուլիսի 17-ին, սակայն խաղը հետաձգելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ «Սոչին» դեմ է եղել այդ տարբերակին։