ՌՊԼ-ի 23-րդ տուրի «Սոչիի» հետ արտագնա խաղում «Ռոստովի» ամենաբարձր տարիք ունեցող ֆուտբոլիստը կլինի 19 տարեկան, իսկ ամենաերիտասարդը՝ 16 տարեկան, հայտնում է RB-Sport-ը:
«Թիմի ամենաբարձր տարիք ունեցող ֆուտբոլիստը խաղացողը կլինի 19-ամյա կիսապաշտպան Նիկիտա Կոլոտիևսկին (ծնվել է 2001 թ.): Կարող են խաղալ նաև 2002-ին ծնված երկու ֆուտբոլիստներ՝ Դանիլ Խրոմովն ու Թամազ Թոփուրիան:
Թիմի ամենաերիտասարդ խաղացողը կիսապաշտպան Մաքսիմ Ստավցևն է, ով հունվարին դարձել է 16 տարեկան (2004 թ.): Մնացած խաղացողները ծնվել են 2003 թվականին», – գրում է աղբյուրը:
«Ռոստովի» գլխավոր մարզիչի պարտականությունները կկատարի երիտասարդական թիմի գլխավոր մարզիչ Զաուր Թեդեևը:
Հիշեցնենք, որ «Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Ակումբի 42 ներկայացուցիչ (մարզիչներ, անձնակազմ, ֆուտբոլիստներ) գտնվում են երկշաբաթյա կարանտինում, այդ թվում՝ թիմի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը։
Ավելի վաղ ՌՖՄ-ն առաջարկել է հանդիպումը հետաձգել և այն խաղարկել հուլիսի 17-ին, սակայն խաղը հետաձգելու համար ամհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը։ Սակայն «Սոչին» դեմ է եղել այդ տարբերակին։