«Ռոստովի» 6 ֆուտբոլիստների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել, այդ թվում կիսապաշտպան Խորեն Բայրամյանի։ Բայրամյանը եղել է թիմում կորոնավիրուսով վարակված առաջին ֆուտոլիստը: Այս մասին հայտնում է Чемпионат-ը:
Միայն Բայրամյանն է ունեցել հիվանդության ախտանիշներ. բոլոր 6 ֆուտբոլիստներից միայն նրա մոտ է ջերմությունը բարձր եղել: Հավանական է, որ ֆուտբոլիստը վարակվել է ծնողներին տեսակցելու ժամանակ, ովքեր նույնպես վարակված են եղել COVID-19-ով:
Բացի Բայրամյանից վարակվածների թվում են Երեմենկոն, Խաջիկադունիչը, Պոպովը, Նորմանը և Լոգաշովը։ Ամբողջ թիմը երկու շաբաթով կարանտինացվել է։
Վաղը՝ հունիսի 19-ին, կվերսկսվի ՌՊԼ-ի առաջնությունը: «Ռոստովը» վաղը պետք է խաղա «Սոչիի» հետ։ Վերջինս դեմ է խաղի հետաձգմանը։