«Բարսելոնայի» 32-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, անվրեպ իրացնելով 11-մետրանոցը «Լեգանեսի» հետ տնային խաղում (2:0),Լա Լիգայի պատմության մեջ այս ցուցանիշով երկրորդ տեղն է բարձրացել: Այս մասին հայտնում է Opta-ն`Թվիթերում:
Մեսսիի ակտիվում 56 իրացրած 11-մետրանոց կա, ինչպես Մադրիդի «Ռեալի» և «Աթլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Ուգո Սանչեսի ակտիվում: Այս ցուցանիշով առաջատարն «Արքայական ակումբի» նախկին ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն է, որը 61 գոլ է խփել 11-մետրանոցից: Ընդ որում, պորտուգալացին Իսպանիայի առաջնությունում 262 հանդիպում է անցկացրել, իսկ արգենտինացին`476:
Ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» կազմում 33 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 26 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:
«Բարսելոնան» 64 միավոր է վաստակել և գլխավորում է իսպանական Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: «Լեգանեսը» 23 միավորով վերջին`20-րդ տեղում է: Առաջատարների եռյակում են նաև Մադրիդի «Ռեալն» (59) ու «Սևիլիան» (51):