«Միլանի» 38-ամյա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, ասել է, թե որ դեպքում կերկարաձգի այն։ Այս մասին հաղորդում է Corriere della Sera-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Զլատանը ցանկություն ունի պայմանագիրը երկարաձգելու ու «Միլանում» մնալու, բայց ավելի շահավետ ֆինանսական պայմաններով։ Իբրահիմովիչն ուզում է տարեկան 6 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր կնքել իտալական ակումբի հետ։ Խաղացողի ծառայություններով հետաքրրքվում է C Սերիայի «Մոնցա» ակումբը, որը ղեկավարում է ռոսոներիների նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնին ու նախկին սպորտային տնօրեն Անտոնիո Գալիանին։
Իբրահիմովիչը «Միլան» էր վերադարձել 2020-ի հունվարին ամերիկական «Լոս-Անջելես Գելաքսիից»՝ կնքելով մինչև հունիսի 30-ը նախատեսված պայմանագիր։ Նա նախկինում՝ 2010-12 թվականներին արդեն հանդես եկել էր միլանյան թիմում։ Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է Ա Սերիայի 8 խաղի, խփել 3 գոլ ու դարձել 1 արդյունավետ փոխանցման հեղինակ։