«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը դեռ չի կողմորոշվել իր ապագայի վերաբերյալ:
Corriere della Sera-ի հաղորդմամբ, շվեդ հարձակվողը ցանկանում է մնալ «Միլանում», սակայն ցանկանում է ստանալ տարեկան 6 մլն եվրո աշխատավարձ: Հենց դա է մտահգում «Միլանի» ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ նախկինում տեղեկություն էր տարածվել, որ «Մոնցայի» սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հերթական անգամ փորձում է իր թիմ տանել շվեդ գոլահարին: «Մոնցան» առաջին անգամ հանդես է գալու Սերիա «Բ»-ում:
Իբրայի ծառայություններով հետաքրքրված է նաև «Համմարբյուն»: