«Բավարիայի» պաշտպան Ալֆոնսո Դևիսը ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի մայիս ամսվա լավագույն խաղացող: 19-ամյա կանադացի ֆուտբոլիստը քվեարկության արդյունքներով շրջանցել է Յեսուա Կիմիխին և Թոմաս Մյուլերին՝ հավաքելով ձայների 37 տոկոսը:
Անցած ամիս Դևվիսը մասնակցել է չորս հանդիպման ՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Օրերս Ալֆոնսոն ճանաչվել էր նաև Բունդեսլիգայի ամսվա լավագույն երիտասարդ խաղացող: