«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը գտնվում է Շվեդիայում, խախտել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար կազմված բժշկական արձանագրությունը։ Այս մասին հաղորդում է Aftonbladet-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Իբրահիմովչը մտել է «Համարբյուի» հանդերձարան, որտեղ լինելու իրավունք ունեին միայն խաղացողներն ու մարզիչները։ Ֆուտբոլիստը մտել է հանդերձարան, որպեսզի շնորհավորի թիմին Շվեդիայի առաջնության 1-ին տուրում՝ «Էստերսունդոմի» դեմ տարած 2-0 հաշվով հաղթանակի համար։
«Նախքան խոսելը, պիտի ավելին իմանամ, կխոսենք «Համարբյուի» հետ»,- խախտման փաստը մեկնաբանելով՝ ասել է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մատս Էնկվիստը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իբրահիմովիչը մրցաշրջանի ավարտին կարող է տեղափոխվել «Համարբյու»։