Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրը կարծիք է հայտնել «Բավարիայի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ֆավրի մասին։
«Ես շատ ուրախ եմ «Բավարիայի» իմ կոլեգայի համար։ Նա շատ լավ աշխատանք է կատարում։ Կարող եմ միայն շնորհավորել նրան։ Բայց ես մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ «Բավարիայի» հետ մեր հանդիպումը։
60-րդ րոպեին կար բացահայտ 11-մետրանոց, երբ Հոլանդի հարվածից հետո գնդակը դիպավ Բոատենգի ձեռքին։ Դա ամեն ինչ կփոխեր։ Մենք մոտ էինք։ Բայց վերջիվերջո պետք է ընդունել, որ «Բավարիան» ակնհայտորեն լավագույն թիմն է»,-Ֆավրի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» այս տուրում հաղթելու դեպքում կհռչակվի Գերմանիայի չեմպիոն։