Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի «Էյբարի» դեմ խաղի (3-1) ընդմիջմանը «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը փոխարինվեց։ Նրա փոխարեն դաշտ մտավ Ֆերլան Մենդին։
Հետխաղյա ասուլիսի ընթացքում «բլանկոսների» մարզիչ Զինեդին Զիդանը հաստատեց, որ իսպանացի պաշտպանը որոշակի անհարմարություն է զգացել, ու դա է եղել փոխարինման պատճառը։
Cope-ի լրագրող Միգել Անխել Դիասը Twitter-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ Կարվախալի մոտ խնդիր չկա։ Նա պատրաստ է լինելու 29-րդ տուրում «Վալենսիայի» դեմ տնային հանդիպմանը։
«Ռեալ» – «Վալենսիա» խաղը կկայանա հինգշաբթի՝ 23։55-ին։