Տոկիոյի նահանգապետի թեկնածու Տարո Յամամոտոն ասել է, որ իր ծրագրի հիմնական կետերից մեկը կլինի Օլիմպիական խաղերի չեղարկումը, որոնք նախատեսված են անցկացնել Ճապոնիայում 2021 թվականին:
Նախկին դերասանը և Reiwa Shinsengumi կուսակցության առաջնորդը նախօրեին հայտարարել է նահանգապետի ընտրություններում իր թեկնածությունը դնելու մասին:
Ըստ Յամամոտոյի, առաջին բանը, որ նա կանի, եթե նա հաղթի ընտրություններում, Օլիմպիական խաղերը չեղարկելն է: Խաղերը, որոնք պետք է կայանային այս տարի, հետաձգվել են մինչև 2021 թվականը՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին հայտնում է Kyodo-ն։
Տոկիոյի նահանգապետի ընտրությունները տեղի կունենան հուլիսի 5-ին: Գործող նահանգապետ Յուրիկո Կոյկեն նախկինում հայտարարել էր իր երկրորդ անգամ առաջադրման մասին: