ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն հայտարարել է, որ հարձակվողներ Կիլիան Մբապեն ու Նեյմարն ամռանը չեն հեռանա փարիզյան ակումբից:
«Ոչինչ չի խոսում այն մասին, որ նրանք ամռանը կհեռանան ակումբից: Նրանց պայմանագրերը դեռ 2 տարի ուժի մեջ են, և մենք մտածում ենք, թե ինչպես վարվել հետագայում: Մենք ցանկանում ենք առաջ շարժվել:
Մբապեն ՊՍԺ-ի ապագան է: Իդեալական սցենարը կլինի նրա հետ պայմանագրի երկարաձգումը: Բոլորը դա են ցանկանում: Նա աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստներից մեկն է: Լիոնել Մեսսին ու Կրիշտիանու Ռոնալդուն 32 և 35 տարեկան են՝ համապատասխանաբար: Նեյմարն ու Մբապեն՝ 28 և 21, և նրանք մեր ակումբում են:
Պետք չէ բարդացնել: Նեյմարն ու Մբապեն մեր ահռելի առավելությունն են, մենք նրանց հետ աշխատանքը շարունակելու միջոց կգտնենք»,- ասել է Լեոնարդոն ու խոսել նաև բրազիլացու՝ կատալոնական «Բարսելոնա» տեղափոխության հավանականության մասին.
«Նեյմարի տեղափոխությունը «Բարսելոնա՞». մենք այլևս չենք խոսել այդ մասին: Նա երջանիկ է, հիանալի մրցաշրջան է անցկացրել ու կապված է թիմի հետ»,- Լեոնարդոյի խոսքերն է փոխանցում Goal.com-ը: